Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցել է Եվրոպայում գործունեություն ծավալող դաշնակցական, քաղաքական և հասարակական գործիչ Հրաչ Վարժապետեանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ կարծիք ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների, Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման հետևանքների, իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերյալ։
Պարոն Վարժապետեան, ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին ընդառաջ։ Արդյոք ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։
- Անշուշտ, այդ օրը տեղի պետք է ունենան հավաքներ, երթեր՝ թրքական դեսպանատների և հյուպատոսարանների առջև, Փարիզի, Մարսելի, Լիոնի, Վալանսի և այլ քաղաքների մեջ: Ցեղասպանության ոգեկոչումը մեզ համար սրբազան պարտք է, և ոչ՝ սոսկ նշումներ, այլ՝ պահանջատիրության վերահաստատում՝ ներազգային և քաղաքական մակարդակով: Թուրքիայից մեր պահանջատիրությունը անդառնալի է:
Ի՞նչ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերյալ:
- Դիրքորոշում հայտնելուց առաջ նախ ասեմ, որ այս ողորմելի իշխանությունները և իրենց վարքագիծը ոչ մի արժեք չեն ներկայացնում: Նրանք հեղինակազրկված ու բարոյալքված են թե՛ սեփական ազգի, թե՛ միջազգային հանրության կողմից: Հետևաբար, իրենց վարած թրքամետ քաղաքականությունն արժեք ունի նույնիսկ Անկարայի համար, որովհետև թշնամի պետությունը լավ գիտի, որ հայ ազգը կմերժի նման վարքագիծը: Հայաստանի վարչախմբի մանկլավիկները խաղաղասիրության իրենց կոչերը թող պահեն իրենց: Թուրքիան և Ադրբեջանը մեզ համար կմնան թշնամի, այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընդունել իրենց գործած ցեղասպանությունը ու կշարունակեն այս գծով իրենց ժխտողականությունը և այնքան ժամանակ, քանի դեռ չեն հատուցել հայ ժողովրդին հասցրած՝ բարոյական, նյութական և հողային վնասների համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում