|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ քաղաքի փողոցներից մեկը, որը կրում է «Գորշ գայլեր» անվանումը, փոխելու առաջարկով: Այս մասին նշվում է Հանձնախմբի կողմից տարածված տեղեկատվության մեջ:
«…Հանձնախումբը, նկատի ունենալով, որ Լառնագա քաղաքի փողոցներից մեկը կրում է «BOZ KURT» (անգ.՝Grey Wolves, «Գորշ Գայլեր») անվանումը, դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ այդպիսով հայտնելով իր վրդովմունքը: Փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել են անվանումը փոխելու համար հիմք հանդիսացող պատճառները»,- նշվում է հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ Լառնակայի փոխքաղաքապետը խոստացել է, որ հարցը քննելու է քաղաքապետարանի ավագանին:
«Հայ դատի հանձնախումբը կհետևի գործընթացին և համայնքին տեղյակ կպահի»,- ասվում է հրապարակման մեջ: