կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 22:53
Հասարակություն

Վրաստանը փետրվարի 1-ից կվերացնի ավիահաղորդակցության արգելքը

Վրաստանը փետրվարի 1-ից կվերացնի ավիահաղորդակցության արգելքը

Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում է ընդունել փետրվարի 1-ից վերացնել կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության արգելքը, որը համավարակի պատճառով երկրում գործում էր 2020 թվականի մարտից: Հունվարի 22-ին այդ մասին ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնեւան:

«Փետրվարի 1-ից մենք հնարավոր համարեցինք չեղյալ հայտարարել կանոնավոր թռիչքների սահմանափակումները եւ բոլոր ավիաընկերություններին, որոնք մինչ այդ աշխատել են Վրաստանում կամ կցանկանան սկսել ախատել, թույլ տալ զբաղվեն իրենց գործով»,- ասել է նա: Ինչպես նշել է Տուռնեւան, այժմ իշխանությունները կզբաղվեն այն կանոններով, ըստ որոնց օտարեկրացիներին կթողնեն Վրաստան: Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: 2020 թվականի մարտին իշխանությունները որոշում ընդունեցին սահմանել ուղեւորափոխադրումների լիակատար արգելք:

Անցյալ տարվա ամռանը էկոնոմիկայի նախարարությունը որպես բացառություն որոշ ավիաընկերությունների թույլատրել է կատարել ուղեւորափոխադրումներ: Այս պահին Վրաստանից ինքնաթիռները կանոնավոր հիման վրա թռչում են Բեռլին, Մյունխեն, Փարիզ, Ռիգա, Ամստերդամ, Աթենք, Վարշավա, Վիեննա, Վիլնյուս, Դորտմունդ, Դոհա, Կատովիցե եւ Միլան: Այսօրվա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 251 974 դեպք, ինչը կազմում է երկրի բնակչության 6,78 տոկոսը: Ապաքինվել է 238 737 հիվանդ, մահացել է 3 022 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: