Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վրաստանի իշխանությունները պատրաստ են ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը, և այդ ուղղությամբ ոչ մի տեխնիկական խնդիր չկա. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին:
«Ես կարող եմ միայն ասել, որ այս միակողմանի որոշումը (թռիչքների դադարեցման) ընդունվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Եթե նրանց մոտ նմանատիպ ցանկություն լինի (վերացնել արգելքը), նրանք կարող են դա անել ինքնուրույն: Տեխնիկական տեսանկյունից՝ վրացական կողմը չունի ոչ մի խնդիր՝ վերականգնելու համար ավիահաղորդակցությունը: Մեր դիրքորոշումն այս հարցում այն է, որ մենք կողջունենք ավիահաղորդակցության արգելքի վերացումը»,- հայտարարել է Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր հուլիսի 8-ից, այն բանի պատճառով, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Վրաստան կատարած այցելության ժամանակ նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին, որից հետո հակառուսական ցույցեր էին տեղի ունեցել: