|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախկինում Իրանի նկատմամբ կիրառված` վառելիքի գնման հարցով պատժամիջոցների շրջանակում 8 երկրի տրված արտոնությունները չեն երկարացվելու. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ըստ անգլիական Financial Times պարբերականի` Պոմպեոն մոտ ժամանակներս կհայտարարի, որ 2018 թ. նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտած պատժամիջոցների փաթեթով 8 երկրի ( Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Թուրքիա, Իտալիա, Հունաստան) 180-օրյա ժամկետով տրված արտոնությունները չեն երկարաձգվի:
ԱՄՆ-ն այս որոշումը կայացրել է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն էլ ավելի ուժեղացնելու նպատակով: Չինաստանը, Հնդկաստանն ու Թուրքիան համարվում են Իրանի հետ ամենաշատ վառելիքային առևտուր անող երկրները:
Արտոնությունների ժամկետը լրանում է մայիսի 2-ին: