կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-11 14:40
Տարածաշրջան

Չի կարելի ակնկալել, որ մեկ հանդիպումը կվերացնի տարակարծությունները. Մերկելը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Չի կարելի ակնկալել, որ մեկ հանդիպումը կվերացնի տարակարծությունները. Մերկելը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ZDF հեռուստաալիքի եթերում խոսել է Վարշավայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին:

Ըստ Demokrathaber-ի՝ հարցին, թե գերմանացի զինվորները դո՞ւրս են բերվելու Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից, Մերկելն ասել է, որ իրենք շարունակելու են հետևել այդ հարցին:

«Չի կարելի ակնկալել, որ մեկ հանդիպումը կվերացնի տարակարծությունները, սակայն մեր հանդիպումը կարևոր էր»,- ասել է նա՝ նշելով, որ հանդիպման ընթացքում ցուցաբերվել են կառուցողական, օբյեկտիվ և վեճերը վերացնելուն ուղղված ջանքեր:

Հիշեցնենք, որ գերմանական Del Spigel թերթն ուշագրավ պնդում է առաջ քաշել Վարշավայում Մերկել-Էրդողան հանդիպման մասին, համաձայն որի` Էրդողանը Մերկելից պահանջել է, որ Գերմանիայի կառավարությունն ու խորհրդարանը Հայոց ցեղասպանության հարցով իրենց որոշումից ետ կանգնեն:

Ավելին՝ Էրդողանը Ինջիրլիք մուտք գործելու թույլտվություն տալու պայման է դրել՝ պահանջելով հրապարակավ հայտարարել, որ խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության հարցով որոշումը կառավարության դիրքորոշումը չէ: «Միայն այն ժամանակ Ինջիրլիք ռազմաբազա մուտքը կթույլատրվի»,- գրել է թերթը: