Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրիայի իշխանությունները օգոստոսի 1-ից հանում են Ռուսաստանից եւ մի շարք երկրներից ուղեւորափոխադրումների արգելքը, սակայն մուտքի սահմանափակումներ են սահմանում: Այս մասին հայտնել Է Վիեննայի միջազգային օդանավակայանը, հաղորդում է РИА Новости-ն։
Օգոստոսի 1-ից COVID-19-ի շուրջ անբարենպաստ իրադրությամբ երկրներից Ավստրիա ժամանողներին անհրաժեշտ է կորոնավիրուսի վերաբերյալ բացասական թեստ ներկայացնել եւ գնալ 10-օրյա կարանտին: Բացի Ռուսաստանից, ավստրիական իշխանությունների գնահատականով անբարենպաստ տարածաշրջաններ են համարվում Եգիպտոսը, Ալբանիան, Բանգլադեշը, Բելառուսը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բրազիլիան, Բուլղարիան, Չիլին եւ Էկվադորը: Այս ցուցակում են նաեւ Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Կոսովոն, Մեքսիկան, Մոլդովան, Նիգերիան, Հյուսիսային Մակեդոնիան, Պակիստանը, Պերուն, Ֆիլիպինները, Պորտուգալիան, Ռումինիան, Շվեդիան, Սենեգալը, Սերբիան, ՀԱՀ-ը, Թուրքիան, Ուկրաինան, ԱՄՆ-ն եւ Չինաստանի Հուբեյ նահանգը:
Չնայած Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը հանելուն, ավստրիական ավիաընկերությունը Ռուսաստանին չի ներառել օգոստոսի 1-ից վերսկսվող չվերթների ցանկում: