Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի՝ 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:
Արցախի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Դեպքի վայր Է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է»:
Նշենք, որ վելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ը հայտնել էր, որ հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակից Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։