| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 8-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած պայմանագրային պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակից`կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նրան կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ վթարված մեքենայի վարորդին, լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանին՝ Ջրվեժում գտնվող գերեզմանատանը:
Նշենք, որ Ալեքսան Սիմոնյանը Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից էր, սակայն ընտանիքի հետ բնակվում էր Աբովյանում: Նա մանկահասակ երկվորյակ դուստրեր ուներ:
Սիմոնյանը ծառայել է ՊՆ հատուկ նշանակության զորքերում, այնուհետև ծառայության անցել պաշտպանության նախարարի անվտանգության ծառայությունում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 11.52-ի սահմաններում, ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Վթարի արդյունքում շրջվել ու ձորն է գլորվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող` Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշով ծառայողական մեքենան: Վթարի օրը Վիգեն Սարգսյանը գտնվել է Սերժ Սարգսյանի հետ՝ ՀՀ հարավարևելյան սահմանագոտում գտնվող զորամասերից մեկում: