|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ձեր ծառայությունը չափազանց կարեւոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից:
Սա բարդ ու դժվարին աշխատանք է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն: Վստահ եմ, որ այսուհետ էլ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Պետությունն էլ իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»: