Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա Լ.Հովհաննիսյանի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
2015թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցից՝ Կառավարության շենքի մոտից, աջ հոնքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983թ. ծնված Լ.Հովհաննիսյանը:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: