|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Մեծ ավանդ ունենալով հայկական երկու հանրապետությունների եւ հայոց բանակի ստեղծման գործում` Դուք այսօր էլ շարունակում եք անձնվիրաբար ծառայել հարազատ ժողովրդի անվտանգության ապահովմանը եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանը, համազգային խնդիրների լուծմանը ու մեր դարավոր նպատակների իրականացմանը:
Համոզված եմ` այսուհետ էլ հաջողությամբ կպսակվեն Մայր Հայաստանի եւ Արցախի զորացմանն ու բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր հայրենանվեր ծրագրերը, եւ մեր ժողովուրդը կտոնի նոր հաղթանակներ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: