Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում հաստատեց վերջին պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս որոշումը բխում է վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնելու անհրաժեշտությամբ:
Նրա խոսքով՝ գործող կարգավորումներով պրոթեզոավորման կարիք ունեցող անձինք դիմում են իրենց նախարարություն, համապատասխան հանձնաժողովի որոշման հիման վրա նրանց տրվում է հավաստագիր, եւ գործող հավաստագրման ընկերությունների միջոցով ձեռք են բերվում պրոթեզներ:
«Սակայն առկա կարգավորումները թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել: Նոր կարգավորումով պրոթեզավորման կարիք ունեցողների համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում: Մասնավորապես՝ ներկայացվող ընթացակարգը ենթադրում է ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով, այդ թվում՝ արտերկրից հրավիրել մասնագետների: Նաեւ տվյալ անձի միջավայրի՝ կեցավայրի, աշխատավայրի, գնահատում է կատարվելու: Այդ կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր անձի մասով կունենանք անհատական պրոթեզի չափանիշներ: Այնուհետեւ տրամադրված հավաստագրերի հիման վրա նորից այդ հանձնաժողովի վերահսկողության միջոցով կիրականացվի պրոթեզների տեղադրման գործընթացը: Առկա պրոթեզարանները, որոնք իրականացնելու են տեղադրումը, նրանց նկատմամբ չափանիշների փոփոխություն նույնպես նախատեսվում է՝ նոր մասնագետների ներգրավում, ուսուցում»,-ասաց նախարարը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենի նպատակն է, որ պրոթեզավորման գործընթացը կազմակերպվի հնարավորինս արագ եւ հարմարավետ, երկրորդը՝ պրոթեզների որակը բարձրացվի: «Կոնկրետ այս խմբի շահառուների կարիքները հոգում ենք պետական բյուջեի միջոցներով»,- հավելեց նա: