|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանափակումներ սահմանող ավելի քան տասը օրենք է ստորագրել, որոնք հրապարակվել են իրավական ակտերի պաշտոնական կայքում։
Մասնավորապես, 10 հազար լսարանը գերազանցող բլոգներին և ալիքներին արգելվում է ինտերնետում անանուն գործունեություն ծավալել, նրանք պետք է իրենց մասին տեղեկատվություն տրամադրեն «Ռոսկոմնադզորին»:
Պուտինն օրենքով արգելել է ռազմական գործողություններին մասնակցող զինվորականներին օգտվել բջջային հեռախոսներից։ Այդ խախտման համար նրանք կարող է դատապարտվեն 10-օրյա կալանքի՝ առանց դատավարության։
Արգելվել են նաև, այսպես կոչված, «թրեշ հեռարձակումները» և էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին։
Պուտինը նաև օրենք է ստորագրել, համաձայն որի, անձը կզրկվի ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիությունից՝ զինվորական ծառայության հաշվառումից հրաժարվելու դեպքում, ինչպես նաև «վտարման» նոր միգրացիոն ռեժիմ կսահմանվի։