Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երկարատև կորոնադադարից հետո՝ սեպտեմբերի 5-ին, կվերադառնա բացօթյա համերգով՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում։ Հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան): Ծրագրում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Այս համերգին կհաջորդեն այլ բացօթյա միջոցառումներ։ Իսկ երեկոն հնարավորություն կունենան վայելելու սահմանափակ թվով հանդիսատեսներ։
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանն ու հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը վստահեցրին՝ երկարատեւ դադարից հետո երգչախումբն եւ երաժիշտները պատրաստ են հանդես գալու համերգին։
«Պանդեմիայի ամենաթեժ պահերին կանոնավոր կերպով փորձել ենք տեղավորվել այդ խիստ կանոնների մեջ եւ մնալ, երաժշտի խոսքով ասած, «ֆորմայի» մեջ։ Առավել եւս, որ նոր ստեղծագործություններ կան, որոնք կհնչեն մի քանի օրից մեր համերգաշրջանի բացման բացօթյա համերգին։ Դրա համար ամեն ինչ արել ենք, որ լավագույնս ներկայանանք հանրությանը»,- Yerkir.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սեդրակ Երկանյանը։
Մեր հարցին, թե ինչպե՞ս պետք է հոգեբանորեն տրամադրեն հանդիսատեսին, որ մտավախություն չունենա համերգասրահ գալու, հատկապես՝ ձմռանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը հույս հայտնեց, որ մի քանի ամսից շատերն ուշադրություն չեն դարձնի համավարակի առկայությանը: «Հակահամաճարակային պայմաններին հետեւելը դառնալու է հանրության առօրյան։ Չեմ կարծում, որ խնդիրներ կունենանք։ Անկախ ամեն ինչից՝ մենք պատրաստ ենք մեր գործունեությունն իրականացնել թե՛ փակ եւ թե՛ բաց տարածքներում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: