|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Politik.am-ը գրում է. «Տոնական օրերը ընտանիքի և հարազատների շրջանում անցկացրած ոստիկանապետ Վահե Ղազարյանը, պարզվում է, դժվար օրեր է անցկացրել։ Ղազարյանի հարազատներն այդ օրերին փորձել են նրան «խելքի բերել» ու հեռու պահել Նիկոլ Փաշինյանից։
Ղազարյանի մտերիմների հավաքույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ նրան հիշեցրել են, թե ով է Նիկոլ Փաշինյանը։ Հարազատներից մեկը Վահե Ղազարյանին ասել է, որ ինքը պետք է, որ բոլորից լավ իմանա, թե ինչ մարդկային որակներ ունի Փաշինյանը և որ անհրաժեշտության դեպքում բոլորին կդնի զոհասեղանին, միայն թե փրկի իր կաշին: «Քո աշխատանքով վաստակել ես ուսադիրներդ, ինչու ես մնում Հայաստանին դավաճանած Փաշինյանի հետ։ Ի՞նչ է կարծում ես դու երկրից կարևոր կարող ես լինել իր համար։ Դավաճանի պիտակ մի վերցրու վրադ ու հեռու մնա Փաշինյանից»,-խորհուրդ են տվել հարազատները։
Ասում են Վահե Ղազարյանը Տավուշից անտրամադիր է վերադարձել, լավ գիտակցելով, որ իրեն ճշմարտությունն են ասում, բայց միևնույն ժամանակ լավ հասկանալով, որ Փաշինյանն իրեն հենց այնպես հանգիստ չի թողնի»։