Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է. «Քառյակի 12 կետանոց պահանջներին ոգևորությամբ արձագանքած ՀՀԿ-ական պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, հայտնվել են անհարմար իրավիճակում: Բանն այն է, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին՝ շաբաթ օրը, ՀՀԿ ԳԱ նիստից հետո ՀՀԿ-ականների հռետորաբանությունը կտրուկ փոխվել է: Էդուարդ Շարմազանովը նիստից անմիջապես հետո, իսկ երեկ էլ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել են, թե իրենք չեն կատարի Քառյակի ոչ մի պահանջ, եթե ոչ իշխանական ուժերը պնդեն այն տեսքով ինչ ներկայացրել են: «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀԿ նիստում Քառյակի պահանջների մասին Սերժ Սարգսյանը բացասական է խոսել, նույնիսկ նախատել է ՀՀԿ-ականներին՝ «ջուրը չտեսած բոբիկանալու համար»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։