կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-28 09:17
Իրավական

Ոստիկանապետը նախատել է «Վերնիսաժի» կրակոցներին ականատես քննչականի պետին

Ոստիկանապետը նախատել է «Վերնիսաժի» կրակոցներին ականատես քննչականի պետին

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներին ականատես է եղել նաև ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանը: Վերջինս իր մեքենայով կնոջ և երեխայի հետ փորձել է դուրս գալ ավտոտնակից, սակայն ջավախքահայերի սխալ տեղում կայանած մեքենայի պատճառով չի կարողացել։ Ու երբ Կարո Կարապետյանի փեսան դուրս է եկել մեքենայից գոռգոռացել հաղթանդամ ջավախքահայերի վրա ու արդյունքում ծեծի ենթարկվել, այդ ողջ ընթացքում քննչականի պետ Դուրյանը մեքենայից չի իջել: Նա բարեհաճել է դուրս գալ միայն այն ժամանակ, երբ երկրորդ անգամ են հենց իր մեքենայից իջեցրել ու ծեծի ենթարկել Գոռ Առաքելյանին:


Նշենք, որ ջավախքահայերը քաշքշել են նաև քննչականի պետին, որը որպես ոստիկանության աշխատակից ներկայանալու և իրավիճակը հարթելու փոխարեն, փախուստի է դիմել դեպքի վայրից՝ իր հետ տանելով իր և Գոռի կնոջն ու երեխաներին:

 

Այս դեպքից հետո, «ՉԻ» տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախատել է Դուրյանին և ակնարկել խիստ պատժի հնարավորության մասին: Սակայն քննչականի պետը, զգալով աղետը, դիմել է մայրիկին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանին, որպեսզի իրեն օգնի: 
Ինչպես հայտնի է, Նելլի Դուրյանը համարվում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մտերիմներից և հենց նրա խնդրանքով էլ քննչականի պետի՝ ոստիկանին անհարիր պահվածքը առայժմ ներվել է, և Դուրյանը շարունակում է աշխատել»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։