|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեռևս մեկ շաբաթ առաջ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվեց ոստիկանապետի ավագ խորհրդական: Հիշեցնենք, որ Էդիկ Բարսեղյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել և ազատվել Արարատի մարզպետի պաշտոնից: Բայց ասում են` նախկին մարզպետը պաշտոնանկ լինելուց, անգամ նոր պաշտոնի նշանակվելուց հետո էլ դեռևս հանգստանում է, անգամ երկրից դուրս գնալ է հասցրել: Ոստիկանապետի ավագ խորհրդական նշանակված Բարսեղյանը, պարզվում է, աշխատանքի պատրաստվում է գնալ երկուշաբթի օրվանից:
Ուշագրավ է, որ yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկանապետի նորանշանակ խորհրդականը Հանրապետությունում է և իր գործառույթների մեջ է: Պարզվում է` առանց աշխատավայր գնալու էլ կարելի է «գործառույթների մեջ լինել» ու խորհուրդներ տալ ոստիկանապետին:
«Էդիկ Բարսեղյանն իր գործառույթների մեջ է, ախատանքը կարղ է լինել և' հիմնարկում, ե'ւ հիմնարկից դուրս: ՀՀ ոստիկանությունը ունի տարբեր ստորաբաժանումներ, հնարավոր է, որ ոստիկանության ծառայողները օրվա մեջ լինեն այլ ստորաբաժանումներում»,-բացատրեց Ահարոնյանը:
Հուսով ենք` նորանշանակ խորհրդականը երկուշաբթի օրվանից առաջին անգամ կմտնի իր աշխատասենյակ, իսկապես կկատարի իր գործառույթները, հակառակ դեպքում` առիթ կտա ենթադրելու, որ իր նոր պաշտոնն ընդամենը սիմվոլիկ բնույթ է կրում: