կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-13 16:14
Հասարակություն

2020 թ. Քննչական կոմիտեի աշխատակիցներին տրվել է ավելի քան 2,5 մլն դոլարի պարգևավճար. «Փաստինֆո»

2020 թ. Քննչական կոմիտեի աշխատակիցներին տրվել է ավելի քան 2,5 մլն դոլարի պարգևավճար. «Փաստինֆո»

Պետական համակարգում աղմկահարույց պարգևատրումները շարունակվում են։ Միայն դեկտեմբեր ամսին ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար, իսկ 2020թ֊ին ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2.663.320 ԱՄՆ դոլար պարգևավճարն։

Այսպես, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ֊ից հայտնել են, որ դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին հատկացվել է 131279.9 հազար դրամի չափով պարգևավճար՝ ներառյալ հարկերը։ Պարգևավճարներ են ստացել նաև ՀՀ ՔԿ նախագահը, նրա տեղակալները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ թե ինչքան է կազմել այն՝ ՔԿ֊ից չեն մանրամասնել՝ ուղղորդելով օգտվել պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տարեկան հաշվետվության հայտարարագրից։

Ընդհանուր առմամբ՝ 2020թ. ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է 1.350.819.4 հազ դրամի չափով (ներառյալ հարկերը) պարգևավճար՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով և 47.423.8 հազ. «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով։ Այսինքն՝ 2020թ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 2 մլն 663 հազար 320 ԱՄՆ դոլարին համարժեք պարգեւավճար։