կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-09 08:14
Առանց Կատեգորիա

Հետպատերազմական Հայաստանում Երևանի քաղաքապետարանն ավելի քան 70 միլիոն դրամ պարգևավճար է տվել աշխատակիցներին․ «Հրապարակ»

Հետպատերազմական Հայաստանում Երևանի քաղաքապետարանն ավելի քան 70 միլիոն դրամ պարգևավճար է տվել աշխատակիցներին․ «Հրապարակ»

«Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2021թ․ առաջին  եռամսյակում քաղաքապետարանի աշխատակիցների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումների ցուցակը։

Պարզվում է՝ հետպատերազմական Հայաստանում էլ կարելի է շռայլություններ թույլ տալ և որոշ պաշտոնյաների 100 տոկոսի չափով և նույնիսկ ավելի պարգևատրել։ Ընդհանուր թվով պարգևատրումը կազմել է 70 մլն 168 հազար 582 դրամ։

Ցուցակում տեսնում ենք, որ փոխքաղաքապետները պարգևատրվել են 1 մլն 440 հազար դրամով, բացառությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, ում պարգևատրումը 722 հազար է կազմել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, բոլոր թաղապետերը 840 հազարական դրամով են պարգևատրվել։

Ուշագրավ է, որ քաղաքապետի խոսնակի անունը չկա ցանկում։ Քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հրապարակված ցանկն իրականում պարգևատրումների չնչին մասն է, ամբողջական որոշումն այլ՝ գաղտնի հրամանի տակ են քողարկել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: