կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-04 15:51
Հասարակություն

Զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

Զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նախագծի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետման իրավունք վերապահել այն քաղաքացիներին, որոնք մինչեւ 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով ստացել են տարկետում հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռ չեն ավարտել ուսումնառությունը:

«Խոսքն այս պահին 11 քաղաքացու մասին է, որոնց 19 տարեկանը լրացել է: Սա կապված է եղել նրանց ընտանիքների` այլ երկրներից տեղափոխման հետ կապված, երկու երկրների կրթական ծրագրերի տարբերության հետ»,- նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: