| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 7-ին` ժամը 15։13-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի ավտոտնակների մոտակայքում գտնվող գերեզմանատանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գերեզմանատան մոտակա սարալանջին այրվում է մոտ 3 հա բուսածածկույթ և կա մոտ 30 ծխացող կոճղ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։58-ին։ Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար-ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից, որոնց կողմից իրականացվում է հերթապահություն։