|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 19-ին, ժամը 23։33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցում՝ արագ սննդի պատրաստման կետի մոտակայքում, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սանկտ Պետերբուրգ փողոցում այրվում է տնակ (մոտ 27 քմ) և տնակին հարակից ինքնաշեն փայտյա շինությունը (մոտ 18 մ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:11-ին, մարվել՝ 00:36-ին: Ամբողջությամբ այրվել են տնակի պատերի փայտյա կառուցատարրերը, հատակը, առաստաղը և կից ինքնաշեն փայտյա շինությունը:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 05:54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցում այրվում է տնակ:
Պարզվել է, որ Սանկտ Պետերբուրգ փողոցում ծխացել են տնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 27 քմ):
Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: