կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 16:44
Հասարակություն

Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր

Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. Ժամը 00։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 45-ամյա Գեղամ Հ-ի վարած Mercedes մակնիշի և 21-ամյա Ալեքս Հ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Գեղամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, ու մինչ կժամանեին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու պարեկները:

Այնուհետև հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի: