|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Երևանի «Ալաշկերտից» հեռացած Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ: Այս մասին hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մելիքյանը 2020 թվականի ամառվանից գլխավորում էր «Ալաշկերտը»: 2015-ին մարզչական կարիերան սկսած 41-ամյա Մելիքյանը նախկինում աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է ուկրաինական «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Եղիշե Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը, իսկ 2019-ին՝ ուկրաինական «Լվովը»:
«Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում Եղիշե Մելիքյանը կփոխարինի Արտակ Օսեյանին, ով դեկտեմբերին հրաժարական էր տվել: