կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-26 03:21
Սպորտ

Փյունիկի 1-ին հանդիպումն անհաջող ավարտվեց

Փյունիկի 1-ին հանդիպումն անհաջող ավարտվեց
Հայաստանի չեմպիոն Փյունիկը Սոչիում 1-ին ստուգողական հանդիպումն անցկացրեց։ Երևանյան ակումբը 1։3 հաշվով զիջեց Կուրսկի Ավանգարդին։ 1-ին խաղակեսի 58-րդ րոպեին հաշիվը բացեց Դավիթ Մանոյանը: Հատկանշական է, որ հակառակորդի 3-րդ գոլը խփեց փորձաշրջան անցնող Կարեն Սարգսյանը: Փյունիկն 1-ին խաղակեսում հանդես եկավ այսպիսի կազմով. Կարեն Իսրայելյան, Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Եդիգարյան, Դավիթ Ազին, Դավիթ Մանոյան, Արթուր Բարսեղյան, Էդգար Մալաքյան, Մարկոս, Խորեն Մանուչարյան։ 2-րդ խաղակեսում Մինասյանը կատարեց փոփոխություններ: Հավանական է, որ վաղը Սոչի մեկնի նաև Փյունիկի հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով վերջերս փորձաշրջան անցավ Կրասնոդարի Կուբանում: Հիշեցնենք, որ Գևորգը Երևանում է, քանի որ Կուբանը հանգստանում է: Փյունիկը հունվարի 29-ին ստուգողական ևս մեկ հանդիպում է անցկացնելու Սոչիի Ժեմչուժինայի հետ։