|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոման Բերեզովսկին: Yerkir.am-ն այս մասին տեղեկացավ ֆուտբոլային ակումբի կայքից:
Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ` հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինամո»-ում, «Սոչի»-ում և Հայաստանի հավաքականում:
Ռոման Բերեզովսկուց բացի, «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), որը, մինչև «Փյունիկ» տեղափոխությունը, մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն» և «Դինամո Մ.» ակումբներում:
«Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (Ֆիզպատրաստության մարզիչ): Սուրեն Չախալյանը «Փյունիկի» համակարգում կզբաղեցնի այլ պաշտոն: