Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ալաշկերտի» մարզչական շտաբում «Նոայի» դեմ խաղից հետո փոփոխություն է տեղի ունեցել: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը: Այս մասին հայտնել է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
2015-ին մարզչական կարիերան սկսած Եղիշե Մելիքյանը 5 տարի աշխատել է ուկրաինական ակումբներում, մասնավորապես Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը: 2019 թվականի սեպտեմբերից 40-ամյա մասնագետն ընդգրկված էր «Լվովի» մարզչական շտաբում, իսկ նույն տարվա հոկտեմբերին գլխավորել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբը: Հայ մասնագետի պայմանագիրը ուկրաինական ակումբի հետ ավարտվել է օրեր առաջ:
Եղիշե Մելիքյանն ունի ՈՒԵՖԱ-ի մարզչական PRO կարգի արտոնագիր, համակարգել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող PRO արտոնագրի դասընթաց