|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հնդկական Zee News India լրատվական գործակալությունը հայտնում է, որ Պակիստանի և Թուրքիայի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում Անկարային մի շարք միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու շուրջ, այդ թվում` ուղղակիորեն միջուկային զենքի ստեղծման հետ կապված տեխնոլոգիաներ:
Ավելին, ըստ թերթի, Էրդողանն անձամբ խնդրել է Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարին` տրամադրել միջուկային զենքի տեխնոլոգիան, որին իբր համաձայնություն է է տվել Իսլամաբադը: Խոսքը նաև հրթիռային տեխնոլոգիաների՝ Թուրքիային փոխանցելու մասին է:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Թուրքիան արդեն կարող է ունենալ Պակիստանի արտադրության մի շարք ցենտրիֆուգներ:
«Ատոմային ռումբ զառանցանքային աշխարհաքաղաքական գաղափարներով, ոչ ադեկվատ օսմանյան ֆյուրերի ձեռքում... Թերևս դժվար է ավելի վտանգավոր բան գտնել», - գրում է թերթը։