|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ իր ղեկավարությամբ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին և նրան կտրամադրի ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներ՝ ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Մեր հանձնառությունը ցույց տալու համար կարող եմ հայտնել, որ մենք հաջորդ քայլն ենք կատարում և ուկրաինական կողմին տրամադրում ենք ռադիոէլեկտրոնային պայքարի նոր՝ տեղական արտադրության տեխնոլոգիաներ, որոնք կպաշտպանեն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը»,- ասել է Բըրնհեմը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի վարչապետը պնդել է, որ այդ տեխնոլոգիաները կօգնեն ուկրաինական ԱԹՍ-ներին նաև խոցել թիրախները։