|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF) շարունակում է բանակցությունները թուրք գործընկերների հետ «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ. ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
Հիմնադրամը թուրքական առաջատար դեղագործական արտադրողի հետ համաձայնագիր է կնքել Թուրքիայում «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութ արտադրելու մասին և սկսել է տեխնոլոգիայի փոխանցումը:
Թուրքական VisCoran դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզթուրք Օրանը ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է, որ Թուրքիան մտադիր է սկսել ռուսական պատվաստանյութի արտադրությունը՝ ինչպես իր սեփական կարիքների, այնպես էլ արտահանման համար:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառելու պատրաստակամության մասին նախապես հայտնել է 20 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Արգենտինան, Բոլիվիան, Սերբիան, Ալժիրը, Պաղեստինը, Վենեսուելան, Պարագվայը, Թուրքմենստանը, Հունգարիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, Գվինեայի Հանրապետությունը, Թունիսը, Հայաստանը, Մեքսիկան, Նիկարագուան և Լիբանանը: