կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-29 10:30
Հասարակություն

Սնանկացել է «Բայրաքթար»-ին տեխնոլոգիաներ տրամադրող կանադական ընկերությունը. Գևորգ Ղուկասյան

Սնանկացել է «Բայրաքթար»-ին տեխնոլոգիաներ տրամադրող կանադական ընկերությունը. Գևորգ Ղուկասյան
Օրեր առաջ Մելանի Ջոլին, որը ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի ամենաջերմ բարեկամներից մեկն է, նշանակվեց Կանադայի արտաքին գործերի նախարար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը:
 
«Հանձնախմբի հետ ջերմ հարաբերություններ ունեցող մեկ այլ քաղաքական գործիչ էլ` Մարի Էնջը նշանակվել է տնտեսական բլոկի նախարար (Minister of International Trade, Export Promotion, Small Business and Economic Development).
 
Բարձր մակարդակի այս կապերը, որոնք երկար տարիների պատմություն ունեն, Հայ դատի Կանադայի հանձնախումբն օգտագործելու է հայ-կանադական հարաբերությունների զարգացման և հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործում։
 
Մի լավ լուր էլ կա Կանադայի հանձնախմբից՝ Թուրքիային ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի արգելքից հետո, ինչում կարևոր դերակատարություն ունեցավ Հայ դատի հանձնախումբը, կանադական ռազմարդյունաբերական ընկերությունը սնանկացել է։ Դա այն ընկերություններից էր, որի տեխնոլոգիաներն ապահովում էին «Բայրակտար» անօդաչուների արդյունավետությունը»,- գրում է նա։