կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-31 13:20
Քաղաքական

Այս խուլիգանության մեջ քաղաքական պատվեր եմ տեսնում. հարձակվել են «Հայրենիք» կուսակցության անդամի մեքենայի վրա

Այս խուլիգանության մեջ քաղաքական պատվեր եմ տեսնում. հարձակվել են «Հայրենիք» կուսակցության անդամի մեքենայի վրա

Անցած գիշեր անհայտ անձինք հարձակվել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի մեքենայի վրա, ջարդուփշուր արել ապակիները, վնասել մեքենան, որը կանգնած է եղել Բ. Հարությունյանի տան բակում։

Yerkir.am-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության անդամն այս խուլիգանության մեջ տեսնում է գայլի, այն է՝ իշխանության ականջները։

«Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ես ակտիվորեն մասնակցում եմ Հայրենիքի փրկության շարժման երթերին և բողոքի ակցիաներին՝ պարբերաբար հանդես գալով Փաշինյանի դավաճանական ուղեգիծը քննադատող սուր ելույթներով և հրապարակային գործողություններով, ենթարկվել քաղաքական բռնաճնշումների և, բնականաբար, բազմաթիվ բռնաճնշումների շրջանակներում Նիկոլի գահավիժող իշխանության կողմից սպասելի էր նաև այսպիսի տեսարանների ստեղծումը, զարմանալի ոչինչ չկա»,֊ նշել է նա։

Դիմելու՞ է ոստիկանություն, կա՞ն կոնկրետ անձինք, ում վրա կասկածներ ունի Բաբկեն Հարությունյանը, քանի որ, ինչպես հայտնի է, վերջին օրերի ակցիաների ընթացքում նա անուղղակի «բախվել է» ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի կամ հայտնի Շիշ Բռնողի հետ՝ «Հայրենիք» կուսակցության անդամն արձագանքեց. «Անշուշտ դիմել եմ, չնայած, այս խուլիգանության մեջ քաղաքական պատվեր եմ տեսնում և կարծում եմ՝ ոստիկանությունը «երկար կփնտրի և չի գտնի» հանցագործության կազմակերպիչներին։ Ինչ վերաբերում է կոնկրետ անձանց, ապա, շիշ բռնող կլինի, թե այլ մեկը, վստահաբար գալու է խիստ պատասխանատվության ենթարկվելու ժամանակը»։

Բաբկեն Հարությունյանը նաև հավելելեց, որ իշխանությունների այսպիսի խղճուկ քայլերը չեն կարող լռեցնել իրեն, և Փաշինյանի հայրենավաճառ իշխանության շուտափույթ հեռացումն ու նոր կառավարության ձևավորումը, այն է՝ հայրենիքի փրկության համար պայքարը շարունակվելու է նոր թափով։

Լուսանկարներում Բաբկեն Հարությունյանի մեքենան է՝ հարձակումից հետո։

На изображении может находиться: автомобиль и на улице, текст «X-TRAIL AM 01 QQ 330»

На изображении может находиться: автомобиль