կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-10-22 20:22
Հասարակություն

Իմ մեջ ուժ տեսնում եմ, ցանկություն տեսնում եմ, դրայվն էլ չասեմ.Կարեն Կարապետյան

Իմ մեջ ուժ տեսնում եմ, ցանկություն տեսնում եմ, դրայվն էլ չասեմ.Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույց է տվել հեռուստաընկերություններին։ Անվանի լրագրողներն իրենց ու հասարակությանը հուզող հարցեր են ուղղել վարչապետին։ Հարցազրույցին մասնավորապես մասնակցել են «Արմենիա» ՀԸ լրագրող, հաղորդավար Սաթիկ ՍԵյրանյանը, Հանրային ՀԸ վերլուծաբան, հաղորդավար Գևորգ Ալթունյանը, «Շանթ» ՀԸ հաղորդավար, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և «Կենտրոն» ՀԸ քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը։

Պատասխանելով վերջինիս հարցին, թե ո՞րն է իր մոտիվացիան, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Ի՞նչն է իմ մոտիվացիան: Ես ուզում եմ, որ երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ, ավելի ապահով: Եթե ես կարող եմ այդ հարցում օգուտ տալ՝ ես պատրաստ եմ մինչև վերջ իմ կարողությունները դնել: Հենց զգամ, որ ես օգուտ չեմ տալու՝ մի օր ավելի չեմ մնալու: Այս պահին իմ մեջ ուժ տեսնո՞ւմ եմ, ցանկություն տեսնո՞ւմ եմ՝ այո, դրայվը չասեմ»: