|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հունական Կոմոտինի քաղաքում մի խումբ ցուցարարներ հարձակվել են Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի` քաղաքապետարան շենքի առջեւ կայանած մեքենայի վրա. տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրք հյուպատոսը հանդիպման է եղել քաղաքապետի մոտ: Մոտ 30 մարդ` Հունաստանի դրոշներով, վանկարկել են հակաթուրքական կարգախոսներ: Հյուպատոսը ստիպված է եղել լրացուցիչ ժամ անցկացնել քաղաքապետարանում, ապա այնտեղից դուրս է եկել ոստիկանների ուղեցկությամբ: Չնայած ոստիկանների ներկայությանը` ցուցարարները հարձակվել են հյուպատոսի մեքենայի վրա` հարվածնելով դրա պատուհաններին:
Ցուցարարների գործողությունների պատճառների մասին որեւէ տեղեկություն չի տրվում: