Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթն ավարտում է իր առաքելությունը։ Հրաժեշտից առաջ «Հետքը» զրուցել է դեսպանի հետ։ Անդրադարձ է եղել նաև արցախյան հակամարտությանը։
Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ազդեցության լծակ ունե՞ն Ադրբեջանի վրա, հնարավո՞ր է վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը, դեսպանը պատասխանել է․ «Իրականությունն այն է, որ միայն Մինսկի խումբը Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու մանդատ ունի։ Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այնտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից բացի, ոչ մի այլ միջազգային կազմակերպություն ներկայացված չէ։ Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։ Համանախագահ պետությունները մի քանի անգամ առիթ ունեցել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այդ մասին խոսելու՝ ընդգծելով, որ այդ անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակով, այլև այդ հայտարարությանը հետևած մի շարք իրադարձություններով»։
Ժոնաթան Լաքոթը խոսել է նաև այն մասին, թե ինչպես են համանախագահող երկրները հնարավոր համարում տարածաշրջանային համագործակցությունը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, եթե Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին ու չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
«Որոշ հարցերի շուրջ փակուղում ենք։ Փակուղում ենք գերիների հարցում, հաղորդակցության ուղիների հարցում, ոչ մի քննարկում, բանակցություն չի ընթանում Ղարաբաղի հարցով։ Տեսնում ենք, որ այս ստատուս-քվոն վտանգավոր է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Առաջնահերթությունը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսումն է՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հակամարտող կողմերն իրենք պետք է որոշեն այն առաջնահերթ հարցերը, որոնք իրենք կքննարկեն», - ասել է դեսպանը։