|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանում դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 348 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158296 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 587540 վերջին մեկ օրում` 2483 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13881 պացիենտ. մեկ օրում նվազել է 943-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 140942 անձ, վերջին մեկ օրում՝ 1267 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2797 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 676 է: