|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2594 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 364 348-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք, մահացածների թիվը 8041 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է արձանագրվել: Հունվարի 29-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1529 է։ Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 8 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9570-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 235 է, ընդհանուր առողջացածներինը՝ 335 462, փաստացի բուժվողներինը՝ 19316: Մեկ օրում արվել է 7342 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 2 716 415 թեստավորում: