Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները մարտական պատրաստության ծրագրված վարժանքներ են անցկացրել Ստեփամակերտի և Մարտակերտի զորավարժարաններում. տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Վարժանքների ընթացքում զինծառայողները կրակ են վարել ավտոմատներից ու գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային նռնականետերից, «БТР-82А» տեսակի զրահամեքենաներից:
Չնայած իրականացվող շուրջօրյա հերթապահության իրականացմանը՝ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը նախատեսել է մարտական պարտաստության հիմնական տեսակների փորձարկում, այդ թվում՝ տակտիկական, հատուկ-տակտիկական, կրակային տեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ:
Վարժանքներին մասնակցում է 200 ռուս խաղաղապահ, գործի է դրվել ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա:
Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները: