Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում ապրիլի 18-ին անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։
ՊՆ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ մշակվել եւ իրականացվել են անհատական եւ խմբային վարժանքներ, հստակեցվել են անձնակազմի գործողությունները հարձակման եւ շրջանաձեւ պաշտպանության կազմակերպման ժամանակ:
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները, զորամասի տեխնիկական մասի պետի անմիջական հսկողությամբ, իրականացրել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սպասարկման աշխատանքներ։
Ապրիլի 18-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրետանավորների մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
Ստուգվել են զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կատարելագործվել են հրետանային տարբեր միջոցների հետ աշխատանքի կարողությունները: