|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն` Կենտրոնական ռազմական շրջանում մարտական պատրաստության ստուգում է սկսվել. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ այդ միջոցառման նպատակն է գնահատել ՌԴ զինված ուժերի` Կենտրոնական-Ասիական տարածաշրջանում ռազմական անվտագությունն ապահովելու ունակությունը, որտեղ պահպանվում են ահաբեկչական բնույթի լուրջ վտանգներ: Ստուգումների մյուս նպատակն է ստուգել զորքերի` «Կենտրոն-2019» զորավարժություններին պատրաստ լինելու աստիճանը: