Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է Սյունիքի մարզի Որոտան գյուղում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք՝ ադրբեջանցիները գյուղացիներից որոշներին մեկ ժամ էին տվել, որպեսզի ազատեն իրենց պատկանող տներն ու հողամասերը։
Համայնքապետ Սուրեն Օհանջանյանը հայտնել է, որ իրեն են դիմել մի շարք գյուղացիներ, բայց ինքը նրանց հարցերին չի կարողանում պատասխանել։ Ասում է՝ դիմել է պատկան մարմիններին և պատշաճ արձագանք չի ստացել․ «Մարդիկ տասնյակ տարիներ ապրել են, մշակել են հողը, հիմա մնում ա թուրքին։ Չեմ հասկանում՝ ճիշտը որն ա։ Չունե՞նք մենք մի վերադաս, որ գա մեզ ցույց տա մեր տարածքները որոնք են, ադրբեջանցիներինը՝ որոնք»,- ասում է Օհանջանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։