կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 15:56
Տնտեսական

Գիտե՞ք, թե հունվարի 1֊ից ձեր սրտի ԻՔ դաշինքն ինչպիսի ծանր ֆինանսական բեռ է դրել ձեր ուսերին

Գիտե՞ք, թե հունվարի 1֊ից ձեր սրտի ԻՔ դաշինքն ինչպիսի ծանր ֆինանսական բեռ է դրել ձեր ուսերին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը գրում է.

«Իսկ դուք գիտե՞ք, որ ձեր սրտի Ազգային Ժողովը, մասնավորապես ԻՔ դաշինքը 2021 թվականի հունվարի 1-ից ձեզ լրացուցիչ ֆինանսական բեռի տակ են դրել.
 
- բարձրանում է գույքահարկը, չկա այլևս անշարժ գույքի չհարկվող շեմ և բոլորն այսուհետ այս հարկատեսակի իմաստով հարկատու են,
 
- բարձրանում է ալկոհոլային խմիչքների հարկերը, մասնավորապես օղու մեկ լիտրի անուղղակի հարկերը (ակցիզային հարկ + ԱԱՀ)
բարձրանում են 564 դրամ կամ 30.13 տոկոս: Ակցիզային հարկը 1560 դրամից դառնում 2030 դրամ, իսկ ակցիզը ԱԱՀ-ի հարկման բազա է,
 
- բարձրանում է մրգային օղիների ակցիզային հարկը մեկ լիտրի համար 800 դրամից դառնալով 824 դրամ,
 
- բարձրանում է կոնյակների ակցիզային հարկը գործող հարկը պարզապես բազմապատկել են 1.03-ով, այսինքն 3 տոկոսով, օրինակ մեկ լիտր 3 տարեկան 40 տոկոս թնդությամբ կոնյակի համար 1200 դրամից դառնալով 1236 դրամ,
 
- բարձրանում է սեղմված գազ, նավթամթերք, գարեջուր, ծխախոտ, գինի, վիսկի, վերմուտ, քսայուղ և այլ նմանատիպ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը,
 
- բարձրանում է դրոշմանիշային վճար կամ ինչպես ընդունված է ասել բանակի 1000 դրամներ,
 
- բարձրանում է պարտադիր կուտակայինի թալան համակարգի 2.5 տոկոսը՝ դառնալով 3.5 տոկոս,
 
- բարձրանում է 1-4 տոկոսով ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների (հավի մսի, խոզի ճարպերի, յուղերի, կարագի և այլնի) մաքսատուրքերը:
 
Լա՞վ են մտել ձեր աշխատավարձի մեջ և քուջուջ անում: Ես ձեզ շնորհավորում եմ:
 
Հ.Գ. Թոշակառու ուտող-խմող մարդը ամիսը գոնե մի 4 շիշ օղի էր գնում: Թոշակը բարձրացրել են 3000 դրամով և ձեռքից մի 5000 դրամ նորից խլում են օրենքով սպառման գները բարձրացնելով, իսկ մեր ուտող-խմող թոշակառուն գլխի չի էլ ընկնում»: