Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի ամիս շարունակ ՀՀ քաղաքացիները զրկված են եղել իրենց իրավունքների թիվ մեկ պաշտպանից, մինչև հիմա ՔՊ-ն չի ասում, թե ինչու ընտրեց Քրիստինե Գրիգորյանին և ինչու նա հեռացավ: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը դիմելով ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուին ասաց․ «Տիկի՛ն Մանասյան, էսօրվանից Ձեզ զգուշացնում եմ. Դուք ասում էիք՝ ես ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության թեկնածուն եմ, բայց հիմիկվանից ասում եմ՝ մի վայրկյան իշխանության սրտի պաշտպանը չեղաք, գիտե՞ք՝ ինչ են անելու. ֆինանսների նախարարությունը բերելու է մի հատ արագ օրենքի նախագիծ, ինչպես 2021-ին, ընդ որում, Արման Թաթոյանին չհրավիրելով այդ նիստին, ու արագ որոշեցին, որ կարելի է Պաշտպանի գրասենյակի բյուջեն կրճատել, որովհետև Թաթոյանը իրենց սրտի ՄԻՊ-ը չէր»,- ասաց նա։