կարևոր
3550 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-04 18:11
Հասարակություն

ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության նորանշանակ պետն ավտոներկրողներին իր կանոններն է թելադրում

ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության նորանշանակ պետն ավտոներկրողներին իր կանոններն է թելադրում

ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության նորանշանակ պետն իր կանոններն է փորձում թելադրել վրաստանից ավտոներկրողներին, որի արդյունքում նրանք ստիպված են լինելու ավել գին վճարել մեքենայի մաքսազերծման համար, որը տատանվում է 500-ից-1500 դոլարի սահմաններում։

Մի խումբ ավտոներկրողներ ահազանգում են՝ մեքենան ներկրվում է օրինակ 2017 թ․ հաշվեպիտակով, սակայն նորանշանակ պետը մեքենայի մաքսային հսկիչ գինը հաշվում է 2018 թ․ և մաքսազերծում այն թվով, որով գրանցված է մեքենան։  Ինչի արդյուքում ավտոներկրողները ստիպված են լինում մի քանի հարյուր դոլար ավել վճարել։

Մեքենա ներկրողներից մեկը Yerkir.am-ի հարցին, թե ինչ հիմքով է նոր պետը այդպիսի քայլի դիմում, ասաց, թե ասում է՝ նախկինում սխալ են արել, այսպես է ճիշտ համարում ու շարունակելու է այդ կանոններով աշխատել։

ՀՀ Կառավարությունը մտածում է հնարավոր ամեն բան, ավտոներկրողների գործին խոչընդոտելու, նրանց գրպանները մտնելու եւ նրանց վիճակը բարդացնելու համար։ Կառավարության թիրախում հենց Վրաստանից ներկրվող մեքենաներն են։

Հիշեցնենք՝ Կառավարությունը նաև նախատեսում է օրենք ընդունել, որ վրացական համարանիշներով Հայաստան մուտքի ժամանակ Հայաստանի քաղաքացիները և երկքաղաքացիները մուծեն մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը:

Եթե նախկինում մուծումն արվում էր մեքենայի մաքսազերծման 2 տոկոսի չափով՝ հաշվի առնելով մեքենայի շարժիչի ծավալն ու տարեթիվը, որը  դեկտեմբերից դարձավ 4 տոկոս, հիմա նախատեսում են օրենք մտցնել, որով քաղաքացին պետք է վճարի ամբողջ մեքենայի մաքսատուրքը։