|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Շաբաթ Մինսկում անցկացվել են լոկալ բողոքի ցույցեր, որոնց ընթացքում բերման է ենթարկվել մի քանի մասնակից, հաղորդում է ՏԱՍՍը-ը:
«Մինսկում կայացել է Ձմեռ Պապերի վազք, որոնք ճանապարհին կոնֆետներ են բաժանել երեխաներին առանց քաղաքական կարգախոսերի եւ դրոշների: Ուղարկել են ուժայինների չորս ավտոբուս: Բերման են ենթարկել երկու մասնակցի (Ձմեռ Պապի հանդերձանքով)»,-հաղորդում է «Նաշա նիվա» պորտալը՝ հղում անելով ականատեսներին:
Հաղորդվում է, որ քաղաքում բողոքի ցույցերը շարունակվում են, ցուցարարները շարք են կազմում կամ քայլերթ են իրականացնում իրենց շրջաններում:
Մինչդեռ գործող իշխանության կողմնակիցները կազմակերպել են ավտոերթ պետական դրոշներով եւ ամանորյա շեշտադրմամբ: Մասնակիցները նաեւ վանկարկել են «Հանուն միասնական Բելառուսի» կարգախոսը: