կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-26 11:13
Արցախ

Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա. Մանե Թանդիլյան

Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա. Մանե Թանդիլյան

Եվ կրկին՝ Արցախում աշխատելու հերթական հնարավորության մասին: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ընկերներ, իմ տեղափոխվելուն պես ինձ հաճախ եք հարցնում՝ ինչ կարող ենք անել Արցախի համար, ինչպես աջակցել, ինչի կարիք կա։

Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։

Միգուցե հենց ձեզ համար ամենահարմար աշխատանքը չէ, բայց կունենաք ընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ հիմա Արցախում ապրող, որոնք տեղեկատվություն ստանալու հասանելիություն չունեն, օգնեք մեզ գտնենք կադրեր, որովհետև միայն աշխատանքով կարելի է արժանապատիվ ապրուստ վաստակել, նույնիսկ եթե որոշ դեպքերում իր երազանքի աշխատանքը չէ, միևնույնն է՝ դա կարող է սկիզբ լինել, քանզի աշխատանքն է հաջողության հասնելու լավագույն ճանապարհը»: