Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում են 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը ներկայացրեց նախարար Մանե Թանդիլյանը:
Նրան հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը: Նա մտահոգություն հայտնեց աղքատության ցուցանիշների կապակցությամ և հավելեց, որ միջին խավի ծավալը մեծացնելու խնդիր կա: «Ունե՞ք հաշվարկներ՝ ի՞նչ հնարավորությունների և ի՞նչ ժամկետում է հնարավոր կենսապահովման շեմը հասցնել նվազագույնին»,- հարցրեց պատգամավորը:
Կյուրեղյանը նաև անդրադարձավ սոցիալական փաթեթներին և հետաքրքրվեց, թե ի՞նչ ժամկետներ է տեսնում նախարարն այդ ցանկերն ընդլայնելու համար:
Նախարարը պատասխանեց, որ ծրագրերը, որոնք իրականացնում է իրենց նախարարությունը, գտնվում են իր ուշադրության կենտրոնում և ենթակա են վերանայման: Նրա խոսքով՝ այն ծրագրերը, որոնք ունեն հրատապություն, դրանց արդյունավետությունն է դիտարկվում: Թանդիլյանը նաև հայտնեց, որ իրենց նախարարության գործառույթների մեջ մտնում է աղքատությունը մեղմելը, այլ ոչ թե նվազեցնելը:
«Մենք աղքատությունը մեղմելու նախարարություն ենք, իսկ վերացնելու համար դրանք տնտեսական լուծում են պահանջում, մենք միայն մեղմելու հնարավորություն ունենք»,- ասաց նախարարը, ապա նշեց, որ ամեն ինչ արվում է դրա համար:
Ինչ վերաբերում է կենսապահովման շեմին, ապա նա ասաց, որ չէր ցանկանա խոստումներ տալ: «Կան քաղաքացիների, ովքեր պետությունից ստանում են այնպիսի գումարներ, որոնք բավարար չեն նվազագույն պահանջների բավարարման համար: Հարցը միշտ ուշադրության կենտրոնում է»,- ասաց Թանդիլյանը և հավելեց, որ պետք է ռեսուրսները գնահատեն: «Նրանք ովքեր պետք է լինեին թիրախներ, չեն ստանում օգնություն պետությունից, ուստի պետք է ստեղծենք թիմ, որը պետք է վերանայի՝ ինչ է կատարվում այս ոլորտում, ովքեր պետք է ստանան, ովքեր` ոչ: Պետք է վերանայվի, որովհետև խոցելի խավերի հետ է կապված խնդիրը»,- եզրափակեց նա: