Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Բաքվում կատարած աշխատանքներին: Հիշեցնենք, Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ ԱԺ պատգամավորներ Մանե Թանդիլյանը՝ Ելք դաշինքից և Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ից: Նրանք այսօր արդեն վերադարձել են Բաքվից, հիմա գտնվում են Վրաստանի մայրաքաղաքում:
«Եվրանեսթ ԽՎ-ում ներկայացրերցի Հայաստանի Հանրապետության փորձը, հաջողություններն ու մարտահրավերները կանանց հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների, առողջապահության հարցում: Խոսեցի Հայաստանի ընտրական օրենսգրքով նախատեսված կանանց քվոտավորման ընթացիկ կարգավորումներից և նախատեսվող փոփոխությունների մասին:
Անդրադառնալով եվրախորհրդարանի անդամ տիկին Հեյդի Հաուտալայի այն նկատառմանը, որ Հայաստանը դեռևս չունի Ընտանեկան բռնության մասին օրենք, տեղեկացրեցի, որ օրենքը գտնվում է մշակման փուլում և ամենայն հավանականությամբ այս տարվա դեկտեմբերին կլինի Հայաստանի Ազգային Ժողովում:
Պետք է նշեմ, որ Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ որոշակի կամ ամբողջական աղավաղումներով են ներկայացրել իմ զեկույցը: Բարեբախտաբար մենք պահպանել ենք մեր բոլոր ելույթների և հարցազրույցների ձայնագրությունները անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
Երեկոյան ընթրել և թեյել ենք պատվիրակության անդամների և ադրբեջանցի խորհրդարանականների հետ:
Սեպտեմբերի 23-ին շրջել ենք Բաքու քաղաքում։
Այցելել ենք Հին քաղաք թաղամասը և նախկին հայկական եկեղեցի: Եկեղեցին պատկանում է նախագահական գրադարանին և, ըստ իրենց տվյալների, ներկայումս հանդիսանում է գրադարան: Տարածքը փակ է հանրության այցելության համար:
Այցի ամբողջ ընթացքում մեզ ուղեկցել են արարողակարգային և անվտանգության աշխատակիցները:
Երեկոյան ուշ ժամանել ենք Թբիլիսի:
Հասանելի կլինեմ սեպտեմբերի 25-ից, պատրաստ կլինեմ պատասխանելու ձեր հարցերին ավելի մանրամասն:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին մեզ համար, ձեր աջակցությունը զգացվում էր այնտեղ»: